«Մանչեսթեր Յունայթեդի» շքեղ նվերը Հենրիխ Մխիթարյանին (լուսանկարներ)

15:24 • 07.07.16

Հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիա» ակումբից անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու կապակցությամբ շքեղ նվեր է ստացել հեղինակավոր ակումբի ղեկավարությունից:

 

Ինչպես նշում է greennews.ng կայքը, «Մանչեսթեր Յունայթեդի» անունից 27-ամյա Մխիթարյանին որպես նվեր մատուցվել է ալ կարմիր Chevrolet Camaro մեքենան:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ ի սկզբանե ակումբն առաջարկել է հայ նորեկին ինքնուրույն ընտրել իր նվերը: Արդյունքում Մխիթարյանը նախապատվությունը տվել է շքեղ փոխադրամիջոցին:

 

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կնքել է քառամյա պայմանագիր: Նրա տրանսֆերի չափը կազմել է 26 մլն ֆունտ սթերլինգ, ինչը բացարձակ ռեկորդ է հետխորհրդային երկրներից ֆուտբոլիստների շրջանում:

 

 

 

«Մանչեսթեր Յունայթեդի» շքեղ նվերը Հենրիխ Մխիթարյանին (լուսանկարներ)