Մի շարք հայտնիներ այսօր նշում են իրենց ծննդյան տարեդարձը
Երգիչ Անդրեն, արտիստուհի Քնարիկ Զաքարյանը, հաղորդավար Աելիտա Չիլինգարյանը, պարուհի Սոֆի Դևոյանը և դերասան Արթուր Հակոբյանն այսօր նշում են իրենց ծննդյան տարեդարձը:
Հավերժ երիտասարդ պարուհի և պարուսույց, իսկ վերջին տարիներին նաև դերասանուհի հանդես Սոֆի Դևոյանն այսօր նշում է իր 67-րդ տարեդարձը։ Պարուհին 1984 թվականին արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, 2009 թվականին՝ ՀՀ «Մովսես Խորենացի» շքանշանի:

1962 թվականին այս օրն է ծնվել նաև գյումրեցի դերասան Արթուր Հակոբյանը: Դերասանը հեռուստադիտողին հայտնի է դարձել մի շարք հեռուստաընկերությունների հաղորդումներից՝ «Շանթ», «Արմենիա», Հայաստանի հանրային, Հայկական Երկրորդ: Նկարահանվել է տարբեր հեռուստասերիալներում («Վերվարածները», «Տաքսի Նեմա», «Մեր գյուղը», «Մի կաթիլ մեղր» և այլն), նախագծերում, ֆիլմերում:

Երգիչ Անդրեն, ով հանրությանը հայտնի դարձավ 1998 թվականներից սկսած՝ իր բազմաթիվ երգերով ու սկավառակներով` ծնվել է 1979 թվականի հուլիսի 8-ին: Անդրեն 2006 թվականին «Without your love» երգով Աթենքում առաջինն է ներկայացրել Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում և զբաղեցրել 8-րդ հորիզոնականը:

Երևանի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի դերասանուհի և երգչուհի Քնարիկ Զաքարյանը ծնվել է 1981 թվականին: Քնարիկը հեռուստադիտողներին հայտնի է նաև Արմենիա հեռուստաընկերությամբ հեռարձակվող մի շարք հաղորդումներից և «Չորս տարբերակ» երաժշտական խմբից:

«Մասնագիտությունը` լրագրող» հեղինակային հաղորդման լրագրող ու հաղորդավար Աելիտա Չիլինգարյանը եզրափակում է այսօրվա ծննդյան տարեդարձների շարքը: Լրագրողն այսօր նշում է իր 27-րդ տարեդարձը:








