Էրմիտաժն ընդգրկվել է աշխարհի լավագույն թանգարանների եռյակում

17:18 • 13.09.16

Սանկտ Պետերբուրգում գտնվող Էրմիտաժն ընդգրկվել է աշխարհի լավագույն թանգարանների եռյակում, հաղորդում է TripAdvisor զբոսաշրջային ծառայությունը Gazeta.ru-ին ուղարկած մամուլի հաղորդագրությունում:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ «Թանգարաններ» անվանակարգում Travelers' Choice մրցանակակիրների ընտրության ժամանակ հաշվի են առնվել արձագանքների քանակն ու որակը, ինչպես նաև թանգարանների վարկանիշները տարբեր երկրներում:

 

«Այս տարի Պետական Էրմիտաժը կրկնել է 2014 թվականի հաջողությունն ու դարձել է ոչ միայն Ռուսաստանի ու Եվրոպայի լավագույն թանգարանը, այլև ներառվել է աշխարհում լավագույնների եռյակում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

Նշվում է, որ ընդհանուր վարկանիշի առաջին տեղը զբաղեցրել է Մետրոպոլիտեն թանգարանը (ԱՄՆ), իսկ երկրորդը` Չիկագոյի գեղարվեստական ինստիտուտը (ԱՄՆ)։

Էրմիտաժն ընդգրկվել է աշխարհի լավագույն թանգարանների եռյակում