Մի խումբ խիզախ իտալացիներ մտադիր են պտտվող անվով հատել Միջերկրական ծովը
Լիգուրիայի բնակիչ Վիտորիո Սկինկալյան իր թիմի հետ ստեղծել է լողացող մեգաանիվ, որն արտաքնապես հիշեցնում է համստերների համար նախատեսված պտտվող սարքը:
Ինչպես նշում է italia-ru.com կայքը, արկածախնդիր իտալացիները նպատակ ունեն ինքնատիպ փոխադրամիջոցով հատել Միջերկրական ծովը:
Աղբյուրը մանրամասնում է, որ մեգաանիվը պատրաստված է պլաստմասսայե վերամշակված շշերից, որոնց ընդանուր թիվը հասնում է 1.280-ի:
Cammino անվանումը ստացած մեգաանիվը հաջորդաբար շարժման մեջ են պահում 10 հոգուց բաղկացած թիմի անդամները: Նրանք նպատակ ունեն Վադո Լիգուրեից Միջերկրական ծովով հասնել Կորսիկա կղզի:
Հայտնի է, որ խիզախ իտալացիների ուղևորությունն արդեն մեկնարկել է: Դրա ընթացքին հետևում են Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները:







