Քեֆին գալիս են օտարները, վշտին` յուրայինները. ճապոնական իմաստուն ասացվածքներ
Աշխարհի մնացած հատվածից Ճապոնիայի բնական մեկուսացումն այս երկիրը վերածել է հիրավի անկրկնելի և յուրատեսակ վայրի: Ծագող արևի երկրի մշակույթը զգալիորեն տարբերվում է այլ երկրների մշակույթներից: Իսկ ճապոնացիները իմաստուն ժողովուրդ են համարվում` հայտնի ճիշտ տեղին ասված խոսքով: Այս մասին գրելով` you-journal ամսագիրը ճապոնական ասացվածքների ընտրանի է ներկայացրել, որտեղ յուրաքանչյուրն իրեն հարազատ խոսք կգտնի:
1.Պատճառն ու կպչուն ժապավենը կարելի է ամրացնել ուր ցանկանաս:
2.Քեֆին գալիս են օտարները, վշտին` յուրայինները:
3.Երբ սրտումդ թեթևություն է, քայլվածքդ էլ է թեթև:
4.Առանց սովորական մարդկանց, հանճարներ չեն լինում:
5.Երախտագիտությունը ևս հիշիր երկար, ինչպես որ վիրավորանքն ես հիշում:
6.Չի եղել այնպես, որ մերկ մարդն ինչ-որ բան կորցնի:
7.Որտեղ իրավացի է ուժը, այնտեղ անզոր է իրավունքը:
8.Հարցնելն ամոթ է մեկ րոպե, իսկ չիմանալն ամոթ է ողջ կյանքում:
9.Ուղիղ մարդը նման է ուղիղ եղեգի. հազվադեպ է հանդիպում:
10.Քիչ է մարդ ու կին լինելը, պետք է դեռ ընկերներ ու սիրեկաններ դառնալ, որպեսզի հետո նրանց այլ կողմերում չփնտրել:
11.Մարդն ու կինը պետք է ձեռքի ու աչքի նման լինեն. երբ ձեռքը ցավում է աչքը լալիս է, երբ աչքը լալիս է, ձեռքը սրբում է արցունքը:
12.Պատահում է, որ թուղթը սուզվում է, իսկ քարը` լողում:
13.Ավելի հեշտ է տասնյակ հազարավոր զինվորներ գտնել, քան մեկ գեներալ:
14.Մտածելով որոշում կայացրու, իսկ որոշում կայացնելով այլևս մի մտածիր:
15.Մի կանգնեցրու գնացողին, մի քշիր ժամանողին:
16.Ոչ ոք չի սայթաքում` անկողնում պառկած:
17.Յոթ անգամ ընկիր, ութ անգամ բարձրացիր:
18.Տունը, որտեղ ծիծաղում են, երջանկությունն է թակում:
19.Սառը թեյն ու սառը բրինձը տանելի են, իսկ սառը հայացքն ու սառը սիրտն` անտանելի:
20.Հիսուն այսօրն ավելի լավ է, քան հարյուր վաղը:







