Մոնիկա Բելուչին՝ Սան Սեբաստիանի կինոփառատոնին (լուսանկարներ)

14:08 • 20.09.16

Եվրոպայում խոշորագույններից մեկը համարվող Սան Սեբաստիանի միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի շարքն իր ներկայությամբ զարդարել է անզուգական Մոնիկա Բելուչին:

 
Ինչպես նշում է gazeta.ru-ն, 51-ամյա Բելուչիի կարգի գեղեցկուհու հայտնությունը մեծ ու ուշադրության արժանի իրադարձություն է ցանկացած կինոփառատոնի համար, և այս առումով Սան Սեբաստիանը բացառություն չէ:

 

Հայտնի է, որ կինոփառատոնի շրջանակում ցուցադրվելու է սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցայի «Ծիր կաթին» ֆիլմը, որում գլխավոր դերը վստահվել է հենց կրքոտ իտալուհուն:

 

Նշենք, որ Սան Սեբաստիանի կինոփառատոնը ֆիլմերի միջազգային ամենամյա փառատոն է, որն անցկացվում է Իսպանիայում` Սան Սեբաստիանում։ Առաջին անգամ անցկացվել է 1953թ.` սեպտեմբերի 21-27-ը։ Կինոփառատոնն ունի մրցանակաբաշխության բաժիններ։ Պաշտոնական ընտրության մրցանակներն են «Ոսկե խեցին», «Արծաթե խեցին» և ժյուրիի մրցանակները։

 

Մոնիկա Բելուչին՝ Սան Սեբաստիանի կինոփառատոնին (լուսանկարներ)