«Գահերի խաղը» սերիալի աստղը դարձել է ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան
«Գահերի խաղը» սերիալից հայտնի դարձած դանիացի դերասան Նիկոլայ Կոստեր-Վալդաուն նշանակվել է ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան: Դերասանի խնդիրը կայանում է հանրության ուշադրությունը հրավիրել աղքատությանը, սովին, կլիմայի փոփոխությանը և այլ խնդիրներին:
ՄԱԿ-ի զարգացման ծրագրի շրջանակներում Կոստեր-Վալդաուն կմասնակցի մի շարրք միջոցառումների, որոնք ուղղված են մարդության մի շարք սոցիալ-տնտեսական խնդիրներին: Դերասանը նաև պետք է ուշադրություն հրավիրի կանանց նկատմամբ խտրականության առկայությանը:
«Ես համարում եմ, որ մենք չենք կարող ավելի լավ ապագայի հասնել, քանի դեռ չենք սովորել խնայել մեր մոլորակը և մեծանել կանանց հնարավորությունները: Իմ առաքելությունը կայանում է այդ տեղեկատվության տարածման և հանրությանը մատչելի դարձնելու մեջ»,- նշել է նա:







