«Վիտամինցի» Գարիկը տոնում է 32-ամյակը (լուսանկարներ)

12:42 • 20.09.16

Հեռուստադիտողնրի սիրելի հումորիստ-դերասան, հաղորդավար Գարիկ Պապոյանն այսօր դարձավ 32 տարեկան: Գարիկը ծննդով Գյումրիից է:

 

Ավարտել է Երևանի հայ-ռուսական պետական համալսարանի զբոսաշրջության և գովազդի ֆակուլտետը: Եղել է «32 ատամ ակումբ» հումորային նախագծի անդամ` որպես սցենարիստ և դերասան: Հանդես է գալիս հիմնականում հումորային ժանրում:

 

Եղել է  նաև Armenia TV-ով հեռարձակվող «3 պատ» իմպրովիզացիոն շոու-ծրագրի համահեղինակ և վարող: «Դար 21» հեռուստաընկերությամբ հեղինակել և վարել է «Ալո Գարիկ» երաժշտական ծրագիրը: Նկարահանվել է «Մեր բակը» հումորային հեռուստասերիալում: 2010թ-ից աշխատում է «Վիտամին» պրոդյուսերական կենտրոնում, որտեղ մինչ 2015թ. եղել է «Վիտամին ակումբ» հումորային շոուի վարողը, դերասան և սցենարիստ:

 

 

Եղել է նաև «Հարց չկա» շոու-ծրագրի հեղինակը, համասցենարիստն ու վարողը, «Իքս ֆակտոր» երաժշտական նախագծում` որպես ժյուրիի անդամ, «Հայսուպերսթար» նախագծում` որպես երաժշտական պրոդյուսեր և ժյուրիի անդամ: 2009թվականին թողարկել է իր առաջին «Inquam» ձայնասկավառակը: Ստեղծել է «Ռոք-սերունդ» շարժում-գաղափարախոսությունը: Բազմաթիվ երգերի, երգերի գործիքավորումների և խոսքերի, ինչպես նաև «Վիտամին ակումբ» շոու-ծրագրի երգի հեղինակն է:  2014թ. նրա հեղինակած «Not Alone» երգը Արամ Mp3-ի կատարմամբ ներկայացվել է Եվրատեսիլ երգի միջազգային մրցույթում և զբաղեցրել 4-րդ հորիզոնականը: Նկարահանվել է «Սուպեր մամա» , «Սիրո գործակից»  ֆիլմերում: Ամուսնացած է և ունի մեկ երեխա:

  

 

 

«Վիտամինցի» Գարիկը տոնում է 32-ամյակը (լուսանկարներ)