Ջարեդ Լետոն նոր ֆիլմում կմարմնավորի Էնդի Ուորհոլին
Հոլիվուդյան հայտնի դերասան Ջարեդ Լետոն պատրաստվում է նկարահանվել արվեստի փոփ արտ ուղղության ամենից ճանաչված ներկայացուցիչներից մեկի՝ ամերիկացի նկարիչ, պրոդյուսեր, դիզայներ, գրող, կոլեկցիոներ Էնդի Ուորհոլի մասին կենսագրական նոր ֆիլմում:
Ինչպես նշում է The Verge-ը, «Ուորհոլ» (Warhol) վերնագրով ֆիլմում Լետոն հանդես կգա ոչ միայն որպես գլխավոր դերակատար, այլև՝ համապրոդյուսեր և սցենարիստ:
Աղբյուրը մանրամասնում է, որ ֆիլմը նկարահանվելու է Վիկտոր Բոքրիսի «Ուորհոլ. կենսագրություն» (Warhol: The Biography) գրքի հիման վրա:







