Քրիշտիանու Ռոնալդուն հանդիպում է «Միսս Իսպանիա-2014» Դեզիրե Կորդերոյի հետ (լուսանկարներ)
Արևմտյան լրատվամիջոցները բացահայտել են պորտուգալացի ֆուտբոլիստի Քրիշտիանու Ռոնալդուի նոր ընկերուհուն: Նրանց տվյալներով՝ ֆուտբոլիստը հիմա հանդիպում է «Միսս Տիեզերք-2014»-ին Իսպանիան ներկայացրած Դեզիրե Կորդերոյի հետ:
Իսպանական Corazon ամսագիրը գրել է, որ գեղեցկուհուն նկատել են ֆուտբոլիստի Մադրիդի ծայրամասում գտնվող մասնավոր տանը: Աղջիկն իր Instagram-ում նաև ակնարկել է ֆուտբոլիստի հետ սիրային կապ ունենալու մասին:
Բացի այդ նա լուսանկար է հրապարաել մադրիդյան «Ռեալի» մարզադաշտից:
Հարկ է նշել, որ 23-ամյա գեղեցկուհին նախկինում սիրավեպ ուներ մեկ այլ ֆուտբոլիստ Էնցո Ռենելի հետ: Նրա մոդելային կարերան սկսվել էր 16 տարեկանում, իսկ «Միսս Տիեզերք-2014»-ին նա զբաղեցրել է վեցերորդ տեղը:












