Շքեղ ծաղկային «անատոմիա», որը նոր շունչ է հաղորդում հին գրքերին (լուսանկարներ)
Իսպանական PRRINT ընկերությունը հին գրքերին թարմություն հաղորդելու արտասովոր տարբերակ է գտել:
Ինչպես նշում է Boredpanda.com-ը, ընկերության դիզայներները հին բառարանների էջերը նկարազարդել են գունավոր ծաղիկներով պատված անատոմիական պատկերներով:
«Ծաղկեփնջերը» չեն խոչընդոտում գրքերի ընթեռնելիությանն ու պարզապես գեղեցկացնում ու նոր կյանք են հաղորդում դրանց:

















