Միհրան Ծառուկյանը, Նարե Գևորգյանը և Արտակ Վարդանյանը այսօր նշում են իրենց տարեդարձը

14:10 • 22.09.16

 Tert.am Life-ը շարունակում է պարբերաբար անդրադառնալ հայտնի մարդկանց ծննդյան տարեդարձերին և ներկայացնել մի քանի մանրամասներ նրանց մասին:

 

Երգիչ Միհրան Ծառուկյանը տոնում է իր 29-րդ տարեդարձը:Միհրանը սովորել է Սպայի տան երգի ստուդիայում, իսկ հետո «Ստիլ» պարային ակումբում: Մասնակցել է բազմաթիվ սպորտային պարերի մրցույթների և հաղթանակ է տարել Հայաստանի առաջնություններում և մեկ հաղթանակ միջազգային առաջնությունում: Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժինը:

«Շանթ» հեռուստաընկերությամբ մասնակցել է «Հայսուպերսթար» երաժշտական նախագծին և միևնույն ժամանակ սկսել է զբաղվել երգչի անհատական գործունեությամբ: Նկարահանվել է «Արմենիա» հեռուստաընկերության «Դժվար ապրուստ» հեռուստասերիալում: Նկարահանել է ավելի քան 10 տեսահոլովակ: 2014թվականից նկարահանվում է «Ֆուլ Հաուս» հումորային հեռուստանախագծում:

 

 

Այսօր իր տարեդարձն է նշում նաև երգչուհի Նարե Գևորգյանը: Երգչուհին տոնում է իր 26-րդ տարեդարձը: 10 տարեկան հասակից եղել է Գյումրիի «Դեղձանիկ» համույթի մենակատար: «Էջմիածին» երգի մրցույթում ստացել է «Գրան Պրի»: Ճանաչվել է Գյումրիի լավագույն պատանի կատարող: Նարեն ևս մասնակցել է «Շանթ» հեռուստաընկերության «Հայսուպերսթար» նախագծին և «Ոսկե քնար» մրցույթին, որտեղ արժանացել է «Տարվա հայտնություն» մրցանակին: Ավարտել է Երևանի էստրադային և ջազային պետական քոլեջի վոկալ բաժինը: 2014թվականին մասնակցել է «Շանթ» հեռուստաընկերության «Դուետ» նախագծին և դարձել հաղթող: 

 

 

Հեռուստահաղորդավար-լրագրող Արտակ Վարդանյանն էլ այսօր դարձավ 27 տարեկան: Ավարտել է Մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի լրագրության բաժին: Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում վարել է «Մենք ենք» տարածաշրջանային ծրագիրը, ապա դարձել է «Հատուկ ռեպորտաժ» ծրագրի հիմնական լրագրողներից մեկը: Ունեցել է իր հեղինակային ծրագիրը` «Ականատեսը»: Եղել է «Մանկական Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթի կազմկոմիտեի մամուլի ղեկավարը: Արժանացել է մի շարք միջազգային մրցանակների: Սովորել է «Ինտերնյուզ» կազմակերպությունում` Յուլիա Մուչիկի մոտ, ով համարվել է ՌԴ լավագույն լրագրողը: Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ վարել է «Ազատ գոտի» հեղինակային ծրագիրը: 2013թ. վերապատրաստման դասընթացներ է անցել Իտալիայի ազգային հեռուստատեսությունում: 2014թ-ից «Արմնյուզ» հեռուստաալիքով վարում է «Երևանն է խոսում», 2015թ-ից` «Երեկոյան Երևան» հաղորդումները: 

 

Միհրան Ծառուկյանը, Նարե Գևորգյանը և Արտակ Վարդանյանը այսօր նշում են իրենց տարեդարձը