Դուբայի «ոսկյա երիտասարդության» շվայտ կյանքը՝ Instagram-ում (լուսանկարներ, տեսանյութ)
Ամբողջ աշխարհում Դուբայը համարվում է շքեղ կյանքի և ճոխության խորհրդանիշ, որտեղ ապրում են մեծ թվով միլիոնատերեր ու օլիգարխներ:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, նրանց երեխաները, իրենց տրամադրության տակ ունենալով ծնողների դիզած միլիոններով բանկային հաշիվների քարտերը, վարում են խելահեղ վայելքներով լի անհոգ կյանք և, որպես ասվածի ապացույց, Instagram-ում պարբերաբար տեղադրում «թեմատիկ» լուսանկարներ:
Բրիտանական պարբերականն ուշագրավ ֆոտոշարքով անդրադարձել է Դուբայի «ոսկյա երիտասարդությանը»՝ ներկայացնելով որոշ կադրեր նրանց ցոփ ու շվայտ կյանքից:
Աղբյուրը նշում է, որ դիզայներական թանկարժեք հագուստն ու կոշիկները, էքսկլյուզիվ մեքենաները, էկզոտիկ ընտանի կենդանիները, դոլարի թղթադրամներն ու իրենց փայլով շլացնող զարդերն այս երիտասարդների Instagram-ի էջերի բաղկացուցիչ մասն են:























