ՀԴԲ-ն կարող է հետաքննություն սկսել Բրեդ Փիթի նկատմամբ
ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) տեղեկություններ է հավաքում ԶԼՄ-ներում ակտիվորեն շրջանառվող լուրի վերաբերյալ, որի համաձայն՝ հոլիվուդյան հայտնի դերասան Բրեդ Փիթը դաժան վերաբերմունք է ցուցաբերել իր երեխաների նկատմամբ:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, ՀԴԲ-ի ներկայացուցիչ Լորա Էմիլերի խոսքով, կառույցը չի բացառում Փիթի նկատմամբ սեփական հետաքննությունը սկսելու հավանականությունը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, անցած շաբաթ դերասանը, ընտանիքի հետ գտնվելով մասնավոր ինքնաթիռում, զայրացել է, սկսել գոռգոռալ, վիրավորել երեխաներին ու նույնիսկ հարվածել նրանցից մեկին: Սակայն աղբյուրը չի մանրամասնում, թե կոնկրետ ինչպես է Փիթը հարվածել երեխային:
Փիթին մոտ աղբյուրի փոխանցմամբ՝ դերասանը հերքում է իր դեմ ներկայացված մեղադրանքն ու շատ լուրջ է վերաբերվում այս հարցին:







