Նիկոլ Քիդմանն ու Շեյլի Վուդլին InStyle մրցանակ կստանան

14:23 • 23.09.16

Հոլիվուդյան դերասանուհիներ Նիկոլ Քիդմանն ու Շեյլի Վուդլին դարձել են InStyle Awards մրցանակի դափնեկիրներ, հաղորդում է ET Online-ը: Մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին Լոս Անջելեսում:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ Քիդմանն արժանացել է «Ոճի խորհրդանիշ» մրցանակին, իսկ Վուդլին մրցանակ կստանա իրավապաշտպան գործունեության համար:

 

Ինչպես նշել է ամսագրի գլխավոր խմբագիր Լորա Բրաունը, InStyle-ն իրենից ներկայացնում է նորաձևության ու կարմիր գորգի միաձուլում, և InStyle Awards մրցանակը ցույց է տալիս այդ երկու աշխարհների ազդեցությունը միմյանց վրա:

Նիկոլ Քիդմանն ու Շեյլի Վուդլին InStyle մրցանակ կստանան