Հայաստանն իմ երակներում է. Պատրիկ Ֆիորին այսօր տոնում իր տարեդարձը

14:06 • 23.09.16

Tert.am Life-ը շարունակում է անդրադառնալ հայտնի մարդկանց տարեդարձերին և ներկայացնել մի քանի հետաքրքիր փաստ նրանց կյանքից:

 

Հայկական ծագմամբ ֆրանսիացի հայտնի երգիչ Պատրիկ Ֆիորին այսօր տոնում է իր 47-րդ տարեդարձը: 

 

 

Հայրը հայազգի Ժակ Շուշանյանն է, մայրը` կորսիկուհի Մարիա-Անտուանետ Ֆիորին: Համագործակցել է շատ նշանավոր երաժիշտների հետ` Գառու, Լարա Ֆաբիան, Պատրիսիա Կասս, Թինա Արենա, Միմի Մաթի և այլք:

 

Թողարկել է Puisque c'est l'heure, Le cœur à l'envers, Prends moi, Chrysalide, Patrick Fiori, Si on chantait plus fort, Les choses de la vie, L'instinct masculin, Choisir ձայնասկավառակները:

 

Հյուրախաղերով մի քանի անգամ եղել է Երևանում: Մասնակցել է Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված` Մարսելի Ֆարո պալատում կայացած գալա-երեկոյին: Այդ կապակցությամբ նա հարցազրույց էր տվել La Provence թերթին, որը ներկայացնում ենք ստորև։ 

 

 

-Ինչո՞ւ եք Դուք մասնակցում այս միջացառմանը: Պարտքի զգացումի՞ց, թե՞ հաճույքով:

 

-Պարզապես նրա համար, որ Հայաստանն իմ երակներում է: Իմ արյան կեսը պատկանում է այդ հրաշալի ժողովրդին:

 

 

-Դուք թե կորսիկական, թե հայկական ծագում ունեք` սերում եք երկու ուժեղ ժողովուրդներից: Ո՞ր մշակույթն է Ձեզ համար ավելի հոգեհարազատ:

 

-Երկուսն էլ: Ես ստացել եմ, կարծում եմ, շատ լավ դաստիարակություն ինչպես կորսիկական, այնպես էլ հայկական կողմից:  Ես պաշտում եմ հորս, եւ գիտեմ, թե դա որոքան կարեւոր է նրա  համար:

 

 

-Թեկուզ փոքրիկ նախապատվություն չկա՞:

 

-Ես մրցակցության մեջ չեմ, ես մեկ ներդրումն ընդդեմ մյուսի չեմ դիտարկում,  այլ ավելի շատ, մեկը մյուսի հետ: Դա ճիշտ է` երկու ուժեղ ժողովուրդներ, եւ յուրաքանչյուրում ես գտնում եմ ինչ-որ բան ինձ համար: Երկու կողմից էլ իսկական մարդիկ են: Եւ դա ինձ ամենից շատն է հուզում:

 

 

-Երիտասարդ սերունդն ո՞ւնի նոր միջոց իրեն դրսևորելու:

 

-Այո, երիտասրադությունն ինչ-որ բան ուզում է ստեղծել  ցանկացած դեպքում: Կա նաև  համերաշխություն: Հայ համայքն ինձ շատ է օգնել, երբ ես նոր էի սկսում` ինձ հնարավորություն տալով երգել բոլոր տոնակատարություններին: Ինձ ուղեկցում էին, որպեսզի ես կարողանամ իմ գործը կատարել արվեստի բոլոր կանոններին համապատասխան: Ես ուզում եմ նրանց երախտագիտություն հայտել մեծագույն հաճույքով:

 

 

-Ինչո՞ւ Դուք ընտրեցիք Ֆիորի և ոչ Ձեր հայկական ազգանունը:

 

-Որովհետև  ես ամեն անգամ բախվում էի նույն խնդրին. տեսնում էի, ինչպես են իմ ազգանունը գրում անհեթեթ ձևերով: Շուշայան. դա այնքան էլ բարդ չէ:  Ինձ համար ամեն անգամ ցավալի էր տեսնել, թե ինչպես են խեղաթյուրում իմ ազգանունը: Ես մենակ չորոշեցի վերցնել մորական ազգանունը: Գնացի հորս մոտ և ասացի. «Գիտես, Ֆիորին ավելի հեշտ է»: Նա ասաց. «Արա, ինչ ուզում ես»: Նա ինձ հրաշալի հասկացավ:

 

Հայաստանն իմ երակներում է. Պատրիկ Ֆիորին այսօր տոնում իր տարեդարձը