Բրիտանուհին իր հղիության մասին տեղեկացել է ծնդդաբերության օրը միայն

10:29 • 24.09.16

The Guardian-ն անդրադարձել է 20-ամյա բրիտանուհու արտասովոր պատմությանը, ով պատկերացում չի ունեցել իր հղիության մասին նախքան ծննդաբերության օրը:

Երիտասարդ կինը պատմել է, որ մեկ տարի շարունակ տարբեր բժիշկների է այցելել` պարզելու համար իր թուլության, քնկոտության, ցավերի և դաշտանադադարի պատճառը, սակայն բազմաթիվ բուժզննումներն ու ուսումնասիրությունները ոչինչ ցույց չեն տվել: Նրա մոտ անգամ էնդոմետրիոզ կամ քաղցկեղ էին կասկածում:

Բրիտանուհին նույնիսկ գինեկոլոգի է այցելել ծնդաբերության օրվանից 2 շաբաթ առաջ, և անգամ այդ ժամանակ չի պարզվել նրա հղիությունը: 2 շաբաթ անց նա ստամոքսի շրջանում սուր ցավեր է ունեցել և ողջ օրը դիմանալով` հաջորդ օրը միայն տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրան հարցրել են, թե արդյոք երբևէ հղիության թեսթ արել է, թե ոչ:

Հիվանդանոցում արված հղիության թեսթը դրական է եղել: Իհարկե, շոկի մեջ հայտնված կինն ու նրա մայրը չէին կարող հավատալ այդ լուրին, որին հաջորդած ուլտրաձայնային հետազոտությունը ցույց է տվել, որ երեխան 42 շաբաթական է, ինչը նշանակում էր, որ նա պետք է պատրաստվեր ծննդաբերության:

12 ժամ անց նա լույս աշխարհ է բերում իր առաջնեկին` Չարլիին, որի հայրը նույնպես երեխա ունենալու լուրը ընդունել է խուճապի մեջ ընկնելով, սակայն դա մինչև  նորածնին տեսնելու պահը միայն: Այժմ զույգն ապրում է աղջկա ծնողների տանը և մեծացնում իրենց փոքրիկին:

Բրիտանուհին իր հղիության մասին տեղեկացել է ծնդդաբերության օրը միայն