Comedy Woman-ի հայազգի պրոդյուսերը հայտնել է ներկայիս կազմի ցրման ու նոր քասթինգի անցկացման մասին
Comedy Woman երգիծական նախագիծը, որը մոտ 10 տարի հեռարձակվում է ռուսական ТНТ հեռուստաալիքով, կենթարկվի արմատական փոփոխությունների:
Ինչպես նշում է life.ru-ն, նախագծի պրոդյուսեր Նատալյա Եփրիկյանը հայտարարել է Comedy Woman-ի ներկայիս կազմի ցրման ու նոր քասթինգի անցկացման մասին:
Աղբյուրը մանրամասնում է, որ դրվագը, որում Եփրիկյանը Comedy Women-ի ներկայացուցիչներին «տուն է ուղարկում», նկարահանվել է մի քանի օր առաջ:
Նշվում է, որ հաղորդման հետագա ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ:
«Comedy Woman-ն անընդհատ զարգանում է ու տեղում չի դոփում: Ցանկացած շոուի, ուշ թե շուտ, անհրաժեշտ են փոփոխություններ, նոր դեմքեր, «երիտասարդ արյուն», իսկ երբեմն էլ՝ գործող կազմի ամբողջական փոփոխում»,-ասել է Եփրիկյանը:
Նատալյա Եփրիկյան








