Telegram հավելվածում այսուհետ կարելի է դիմակներ ավելացնել ու GIF ուղարկել
Telegram հաղորդագրային հավելվածը ենթարկվել է մի շարք փոփոխությունների, ինչի արդյունքում օգտատերերին հնարավորություն է ընձեռվել դիմակներ ավելացնել ու տեսանյութերից GIF ֆայլեր ստեղծել:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, խոսքը վերաբերում է նոր ֆոտոխմբագիր գործառույթին, որը բացվում է լուսանկարների ուղարկման ժամանակ: Նոր գործառույթը թույլ է տալիս լուսանկարին կատալոգից որևէ դիմակ ամրացնել: Այն ավտոմատ կերպով որոշում է լուսանկարում եղած դիմագծերն ու դիմակը ճիշտ տեղադրում:
Բացի այդ, հնարավորություն է ստեղծվել ոչ միայն GIF ֆայլեր ուղարկել, այլև՝ դրանք զարդարել տեքստով ու անիմացիոն պատկերով:







