Սեքս, կրոն, ընտանիք, փող, դավաճանություն. Պոլ Վերհուվենի նոր ֆիլմը` Elle

17:09 • 26.09.16

newmag-ի կինոգետը վերլուծում է կուլտային «Հիմնական բնազդի» և «Ռոբոկոպի» ռեժիսորի Պոլ Վերհուվենի նոր ֆիլմը ժամանակակից սոցիումի մասին, որտեղ լողում են մի փոքր ֆարսային կեղծ արժեքներ և շինծու առօրեական ձևականություններ։

 

Պոլ Վերհուվենը նկարել է ֆրանսիական նյու-բուրժուական կանոններով հեղինակային ֆիլմ՝ գրեթե լայն հանդիսատեսի վուայերիստական պահանջների համար։ Ֆիլմը սկսվում է բռնաբարության տեսարանով՝ շատ պարզ ու միանշանակ. առաջին իսկ կադրից հանդիսատեսը, ինչպես և գլխավոր հերոսուհու ճարպոտ մոխրագույն կատուն, դառնում է դեպքի ականատեսը։

 

mv5bogy1zjfinjgtymq1ny00mta3ltk1zgutztbinwnjmzyymwe3xkeyxkfqcgdeqxvynjmzmzmwmw-_v1_sy1000_cr0014711000_al_

Միշելը (Իզաբել Յուպեր) անկախ, գեղեցիկ ու ֆինանսապես ապահոված կարիերիստ է, ղեկավարում է վիդեոխաղերի ստեղծման ընկերություն, աշխատակիցները նրան չեն սիրում, խստապահանջ ու էմոցիաների առումով ժլատ մայր է, դուստր և նախկին կին։ Իրադարձությունից հետո նա չի ընկճվում, չի հեկեկում և չի զանգում ոստիկանություն. առօրեական տոնով, ընդամենը երկու բառով պատմում է դեպքի մասին ամենամտերիմներին՝ նախկին ամուսնուն, միակ մտերիմ ընկերուհուն և ընկերուհու ամուսնուն, ում հետ արդեն կես տարի է, ինչ քնում է։

 

Վերհուվենը ստեղծել է տիպիկ էսթետիկ եվրոպական թրիլեր-դրամա` հստակ ընդգծված էրոտիկ բաղադրիչով ու ավելի մեղմ, հոգեբանական ենթատեքստային շերտով. սեքս, կրոն, ընտանիք, փող, դավաճանություն (մի քանի անգամ), ամուսնություն, ոչ ստանդարտ մանկություն ու ֆետիշներ։ Ռեժիսորը կառուցում է սատիրիկ էլեմենտներով ու ծաղրանկարային դրվագներով ռեալիստիկ սոցիում, որտեղ լողում են մի փոքր ֆարսային կեղծ արժեքներ և շինծու առօրեական ձևականություններ։

 

Նյութն ամբողջությամբ՝ newmag-ում

Հեղինակ՝ Դիանա Մարտիրոսյան

Սեքս, կրոն, ընտանիք, փող, դավաճանություն. Պոլ Վերհուվենի նոր ֆիլմը` Elle