Nirvana-ի ալբոմի կազմին պատկերված մանուկը 25 տարի անց վերարտադրել է լեգենդար կադրը (լուսանկարներ)
1991 թվականին ամերիկյան Nirvana ռոք խումբը թողարկել է լեգենդար դարձած Nevermind ալբոմը, որի կազմին պատկերված է լողավազանում մեկ դոլարանոց թղթադրամ բռնող մանուկ:
Ինչպես նշում է Boredpanda.com-ը, նկարում պատկերված մանուկը` Սպենսեր Էլդենը, արդեն 25 տարեկան է: Ալբոմի 25-ամյակի պատվին երիտասարդը որոշել է վերարտադրել իրեն հայտնի դարձրած լուսանկարը:
Կայքը գրում է, որ բնօրինակին հավատարիմ մնալու համար Էլդենը ցանկացել է մերկ լուսանկարվել, սակայն լուսանկարիչը նրան համոզել է շորտեր հագնել:
Աղբյուրը մանրամասնում է, որ լուսանկարիչն Էլդենին 200 դոլար է վճարել` ճիշտ այնքան, որքան նրա ծնողները ստացել են 25 տարի առաջ` «գրանժ» ոճի երաժշտության կարևորագույն ալբոմի շապիկին նկարահանվելու համար:












