«Կյանք ու կռիվ» ֆիլմի սաունդթրեքը Արթուր Գրիգորյանի կատարմամբ (տեսանյութ)
Հոկտեմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերությունը նշում էր Հանրայինի 60 ամյակը:
Հեռուստահաղորդավար Էրիկ Անթառանյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ Արթուր Գրիգորյանը կատարում է «Կյանք ու կռիվ» Ֆիլմի սաունդթրեքը: Վերջինս նաև հանդիսանում է երգի խոսքերի և երաժշտության հեղինակը:
Հաղորդավարը տեսանյութը հրապարակել էր հետևյալ գրառմամբ.
«#ԿյանքուԿռիվ էքսկլյուզիվ։ Այդքան սիրված ու քննարկված ֆիլմի սաունդթրեքը հեղինակի կատարմամբ Առաջին ալիքի 60 ամյակի միջոցառմանը»:







