Ավետ Բարսեղյանին շնորհվել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչում
Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի հանրային հեռուստաընկերության 60-ամյակի կապակցությամբ, հեռուստաընկերության մի խումբ աշխատակիցների մշակույթի բնագավառում ներդրած ավանդի, ինչպես նաև երկարամյա և արդյունավետ աշխատանքի համար պարգևատրել է մեդալներով և շնորհել պատվավոր կոչումներ:
Կոչումներ և մեդալներ են ստացել՝ Նարա Շլեպչյանը, Սուսաննա Շահինյանը, Կարեն Գիլոյանը, Մարատ Օրդյանը։
Հանրային հեռուստաընկերության առաջատար խմբագիր Ավետ Բարսեղյանը ստացել է Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում: Ավետն իր Instagram-ում շնորհակակություն է հայտնել բոլորին։







