Մկրտիչ Արզումանյանի և Արսեն Գրիգորյանի մաղթանքը Հովհաննես Ազոյանին՝ 34-ամյակի առթիվ
«Խաղից դուրս», «Առողջ ապրելակերպի ակումբ», «Բարի լույս, հայեր», «Աստղային պատերազմներ», «Yere1», «Լոս Արմենիոս», «Բարի գիշեր, հայեր» հեռուստանախագծերի հաղորդավար, դերասան Հովհաննես Ազոյանն այսօր տոնում է 34-ամյակը։
Դերասանի ֆեյսբուքյան էջը շնորհավորանքների և մաղթանքների իսկական տեղատարափ է։
Tert.am Life-ի հետ զրուցում դերասաններ Մկրտիչ Արզումյանը և Արսեն Գրիգորյանը շնորհավորեցին Հովհաննեսին։
«Հովհաննեսը շատ լավ գործընկեր է։ Շատ նախագծերում ենք միասին աշխատել։ Հաճելի է իր հետ աշխատել։ Կադրից դուրս Հովոն սիրում է նորություներ կարդալ, ինչպես որ շատ շատերս։ Երբ վերջացնում ենք նկարահանումը նա հեռախոսը վերցնում է և սկսում կարդալ։ Նա տաղանդավոր, ընկերասեր, հարմարվող մարդ է։ Մաղթում եմ նրան առաջին հերթին առողջություն, ապա նորանոր հաջողություններ ստեղծագործական ոլորտում»,- ասաց Մկրտիչը։

Արսեն Գրիգորյանը, բնութագրելով Հովհաննեսին, ասաց. «Շատ ընկերասեր, հումորով, բարի, տաղանդավոր մարդ է։ Յուրաքանչյուր մարդ կերազեր Հովհաննեսի նման ընկեր ունենալ։ Ես այդ իմաստով բախտավոր եմ։ Ես իր առաջին ֆանատներից եմ եղել, երբ իրար անձամբ չէինք ճանաչում։ Նրա յուրաքանչյուր կատարած աշխատանքը շատ եմ սիրել։ Հետո բախտ եմ ունեցել նրա հետ աշխատելու։ Կատագերգության ժանրում որպես մասնագետ Հովոյից շատ բան կարող ես սովորել։ Նրան մաղթում եմ նորանոր հաջողություններ, երջանկություն, մեկ էլ դերասանի համար ամենակարևորը՝ Օսկար»։

Նշենք, որ Հովհաննեսը խաղացել է մի շարք կինոկատագերգություններում և ներկայացումներում, որոնք սիրվել են շատերի կողմից ՝ «Պահանջվում է միլիոնատեր», «Փեսացուն կրկեսից», «Դուռը բաց», «Poker.am», «Քայլ ձիով», «Ուրիշի փոխարեն» ֆիլմերում, «7.5», 7.5-2», «No comment», «Պլյուս, մինուս»։
Մելինե Տոնոյան







