«Գնահատված լինելը միշտ էլ հաճելի է». Կարեն Գիլոյանը երախտագիտության մեդալ ստանալու մասին

12:44 • 28.09.16

Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի հանրային հեռուստաընկերության 60-ամյակի կապակցությամբ, հեռուստաընկերության մի խումբ աշխատակիցների մշակույթի բնագավառում ներդրած ավանդի, ինչպես նաև երկարամյա և արդյունավետ աշխատանքի համար պարգևատրել է մեդալներով և շնորհել պատվավոր կոչումներ:

 

 

Երախտագիտության մեդալ է ստացել նաև մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը: Tert.am Life-ը կապվել է մեկնաբանի հետ: Ստորև ներկայացնում ենք Կարենի տպավորությունները մեդալ ստանալուց հետո:

 

 

«Շատ հաճելի է: Իսկապես կարևոր է, որ մարդ աշխատում է ու այդ աշխատանքը գնահատվում է: Դա լրացուցիչ խթան է, որպեսզի մարդը հետագայում ավելի լավ աշխատի: Մեծացնում է պատասխանատվության զգացումը:  Գնահատված լինելը միշտ էլ շատ հաճելի է: Որպես պատասխանատու մարդ ես սկսում եմ մտածել, որ  պետք է ավելին անեմ, որ հետո մարդիկ չափսոսան, որ ինձ գնահատել են»,-ասաց Կարեն Գիլոյանը:

 

 

«Գնահատված լինելը միշտ էլ հաճելի է». Կարեն Գիլոյանը երախտագիտության մեդալ ստանալու մասին