Քեյթ Միդլթոնն ու արքայազն Ուիլյամը Կանադայում այցելել են վոլեյբոլի խաղի (լուսանկարներ)
Քեմբրիջի դուքսն ու դքսուհին շարունակում են ճանապարհորդությունը Կանադայում, ուր ժամանել են պաշտոնական այցով: Արքայական զույգի հաջորդ կանգառը եղել է Քելոուն քաղաքում, որը գտնվում է Օկանագան գավառում:
Քեյթ Միդլթոնն ու արքայազն Ուիլյամը այցելել են Բրիտանական Կոլումբիայի համալսարանի Օկանագան մասնաշենքի աշխատակիցներին և վոլեյբոլի խաղ են դիտել: Ուսանողները բարձրաստիճան հյուրերին հիշարժան հուշանվերներ են նվիրել՝ վերնաշապիկներ և փափուկ խաղալիքներ: 










