«Սեքսը մեծ քաղաքում» նախագիծը կրկին կհայտնվի էկրաններին. Սառա Ջեսիկա Փարկերը
Հոլիվուդյան դերասանուհի Սառա Ջեսիկա Փարկերը հայտարարել է, որ «Սեքսը մեծ քաղաքում» հայտնի հեռուստասերիալի և երկու լիամետրաժ ֆիլմերի շարունակությունը կարող է շուտով էկրաններ բարձրանալ:
Այս մասին տեղեկացնում է The Guardian-ը` նշելով, որ շոուի ցուցադրման ձևաչափը դեռևս հայտնի չէ, սակայն, դերասանուհու խոսքով, սերիալի գլխավոր դերակատարուհիները չեն բացառում ամերիկյան հեռուստաընկերության նոր նախագծին մասնակցելու հնարավորությունը:
Փարկերը Քիմ Քեթրոլի, Կրիստին Դևիսի և Սինտիա Նիքսոնի հետ միասին 1998-2004 թվականներին նկարահանվել է «Սեքսը մեծ քաղաքում» հեռուստասերիալում, ինչպես նաև երկու լիամետրաժ ֆիլմերում` 2008-ին և 2012-ին համապատասխանաբար: Դերասանուհու խոսքով` նոր նախագիծը դեռևս քննարկման փուլում է:









