Աստղապատ կիսաշրջազգեստ, որ տիեզերքը կմոտեցնի ձեզ (լուսանկարներ, տեսանյութ)
Կան մարդիկ, որոնք մեծ սեր են տածում տիեզերքի ու աստղերի հանդեպ: Հենց այդպիսի աստղասերների համար ամերիկյան ThinkGeek ընկերությունը ստեղծել է Twinkling Stars Skirt կիսաշրջազգեստը, որը թույլ է տալիս մոտ լինել տիեզերքին` նույնիսկ Երկիր մոլորակի վրա գտնվելով:
Ինչպես նշում է Boredpanda.com-ը, կիսաշրջազգեստի արտաքին շերտի տակ փոքր լամպերով ցանց է տեղադրված, որը միացնելու դեպքում «աստղերը» սկսում են առկայծել` ձեր հագուստի վրա վերարտադրելով աստղային երկնքի պատկերը:










