Մելանի Գրիֆֆիտը և Սինդի Քրոուֆորդը ներկայացել են Chateau Marmont այգում կայացած երեկույթին (լուսանկարներ)
Լոս-Անջելեսի Chateau Marmont հյուրանոցում չորեքշաբթի կայացած կոսմետիկ Revlon ընկերության բարեգործական երեկույթը նվիրված էր կանացի հիվանդությունների դեմ պայքարին: Ճաշկերույթի ընթացքում մթնոլորտն ամենաիդեալականն է եղել: Սիարան, Սինդի Քրոուֆորդը, Հալլի Բերին և Մելանի Գրիֆֆիտը ակնհայտորեն զվարճանալու տրամադրություն են ունեցել:
Վերջինս, ի դեպ, եկել էր նախկին ամուսնու և Դակոտա Ջոնսոնի հոր՝ Դոն Ջոնսոնի հետ:
















