«Ռեստարտ 2020»-ը կմեկնարկի հոկտեմբերի 10-ին (անոնս)
ATV հեռուստատեսությունը հոկտեմբերի 10-ին կմեկնարկի ամենահամարձակ, հետաքրքիր և ծիծաղաշարժ զարգացումներով նախագիծը՝ «Ռեստարտ 2020»։ Հումորային դրամայում ներկայացված է 2020 թվականը։
Tert.am Life-ն արդեն տեղեկացրել էր հումորային դրամայի մասին։
Սցենարի հեղինակ Նարեկ Մարգարյանը պատմել է, որ հեռուստադիտողը հետևելու է, թե ինչպես է «Ռեստարտ 2020»-ում գլխավոր դերակատար Մկրտիչ Արզումանյանը, որը մարմնավորում է Անդրանիկի կերպարը, կարողանում միայնակ ապրել աշխարհում։
«Հայաստանում ողջ մնացած Անդրանիկը, որի համար արդեն սովորական է դարձել միայնակ կյանքը, ցանկանում է հանդիպել կնոջը։ Սերիաների ընթացքում հերոսը տարբեր զվարճալի և դրամատիկ իրավիճակներում է հայտնվում։ Ինչպես Ռոբինզոն Կռուզոն է փորձում գտնել ճանապարհ՝ դուրս գալու համար, այնպես էլ Անդրանիկը։ Նա սկսում է ճանապարհորդել ամբողջ աշխարհով, որը մենք ստացել ենք ժամանակակից համակարգչային գրաֆիկայի միջոցով»,- հավել է Նարեկը։







