Ժապավեն՝ հյուսերի արանքում. վարսահարդարման ամենանորաձև միտումներից մեկը՝ ֆոտոշարքով (լուսանկարներ)
Վարսահարդարման ոլորտում ի հայտ է եկել նորաձև միտում, որին հետևում են հազարավոր կանայք ու աղջիկներ, գրում է The Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ խոսքը հյուսիկների արանքում գունավոր ժապավենների մասին է:
Թեև սանրվածքն անթերի կրկնօրինակելու տեխնիկան բավական բարդ է, այնուհանդերձ, թափված ջանքերն արժեն վերջնական արդյունքին:
Աղբյուրը նկատում է, որ գունավոր ժապավեններն ինքնատիպություն ու առանձնակի գրավչություն են հաղորդում ավանդական հյուսերին:














