Քեյթ Միդլթոնը և արքայազն Ուիլյամը երեխաների հետ շարունակում են այցը Կանադա (լուսանկարներ)

17:25 • 30.09.16

3-ամյա արքայազն Ջորջը և 17 ամսեկան արքայադուստր Շարլոթն, ինչպես հայտնի է,  Քեյթ Միդլթոնի և արքայազն Ուիլյամի հետ Կանադայում են: Սակայն երեխաները մեծ մասամբ գտնվում են դայակի՝ Մարիա Թերեզա Տուրրիոն Բորրալիոյի հսկողության տակ և հանրության առաջ չեն հայտնվում: Սակայն նրանց աստղային ժամն էլ է եկել:

Ջորջն ու Շարլոթը ծնողների հետ գնացել էին Վիկտորիայի զինծառայողների ընտանքիների հետ հանդիպման: Նրանց համար կազմակերպվել է փուչիկներով, պղպջակներով և այլ անակնկալներով տոնակատարություն: Արքայազն Ջորջը վերցրել է պղպջակների խաղալիքը, իսկ հետո համաձայնել է նստել պոնիի վրա:  Նրա փոքրիկ քրոջ ուշադրությունը գրավել է շունը:

Կարելի է ասել, որ փոքրիկ Շարլոթը, ով նոր-նոր սկսում է խոսել, իր առաջին բառերն է ասել՝ հանրության առաջ Ուիլյամին «Dada» կոչելով:

Փոքրիկ Շարլոթի Peppa company-ի զգեստը ավելի մեծ ուշադրություն է գրավել, քան մայրիկինը:



 













Քեյթ Միդլթոնը և արքայազն Ուիլյամը երեխաների հետ շարունակում են այցը Կանադա (լուսանկարներ)