Պատմություններ, որոնք մնացել են վարագույրից այն կողմ. կմեկնարկի «Վերնիսաժ»-ի 2-րդ եթերաշրջանը (լուսանկարներ)

16:07 • 30.09.16

Հիշարժան ու շրջադարձային երևույթներ, նշանակալի ու  հետաքրքիր անձանց կյանքի կարևորագույն դրվագներ ու փակ էջեր. «Արմենիա TV»-ի եթերում հոկտեմբերի 1-ին կմեկնարկի «Վերնիսաժ»-ի 2-րդ եթերաշրջանը։

 

Նազենի Հովհաննիսյանը և Արտակ Հերիքյանը հյուրերի հետ միասին կբացահայտեն հնի և նորի խաչմերուկները։

 

 

«Վերնիսաժը» կարճ ժամանակահատվածում դարձավ «Արմենիա» հեռուստատեսության ամենասիրելի հաղորդումներից  մեկը: 2-րդ եթերաշրջանը մենք սկսում ենք այդ բարձր գնահատականներից ոգևորված»,- ասաց Արտակը։

 

 

Նազենիի խոսքով.  «Ինչպես միշտ նոր եթերաշրջանը սկսում ենք նոր ոգևորությամբ։ «Վերնիսաժը» մեզ համար նոր բացահայտումների հյուրասրահ է։ Հետաքրքիր է, որ «Վերնիսաժ»-ի շնորհիվ մենք կարողանում ենք համատեղել հյուրերի, որոնք երբեմն անհամատեղելի են թվում։ Սա նման է յուրովի ստեղծվող ընտանիքի, որտեղ հետաքրքիր պատմություններ են միշտ լինում։ «Վերնիսաժ»-ի շնորհիվ ոչ միայն ցույց ենք տալիս մարդու գործունեության լայնածավալ էտապը, այլև նրա ներանձնային պատմությունները, որոնք ձևավորել են նրա տեսակը, որն էլ հետաքրքրում է հեռուստադիտողին։ Մի բան որ հաստատ է, մեր հյուրերից յուրաքանչյուրը, լինելով «Վերնիսարժ»-ի  հյուրասրահում, ամեն անգամ փաստում է, որ իր կյանքն ինքն էլ վերագնահատեց, տեսավ նորովի, վերաիմաստավորեց և պատմեց պատմություններ, որոնք մնացել են վարագույրից այն կողմ»։

 

 

 

Նյութը՝ Մելինե  Տոնոյանի

 

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Պատմություններ, որոնք մնացել են վարագույրից այն կողմ. կմեկնարկի «Վերնիսաժ»-ի 2-րդ եթերաշրջանը (լուսանկարներ)