Անջելինա Ջոլիի մեղադանքի հետևանքով Բրեդ Փիթը հանձնել է ալկոհոլի և թմրանյութերի օգտագործման համար նախատեսված անալիզներ

13:30 • 30.09.16

Անջելինա Ջոլիի և Բեդ Փիթի ապահարզանը նոր շրջադաձ է ձեռք բերում: Այն բանից հետո, երբ դերասանի հասցեին մեղադրական խոսքեր հնչեցին երեխաների հետ վատ վարվելու և թմրանյութեի չարաշահման համար, նա որոշեց ինքնակամ հանձնել անալիզներ՝ ապացուցելու, որ այդ ամենի հետ կապված մեղադանքները զուտ կշտամբանքներ էին իր հասցեին:

 

Կշտամբանքնեը սկսվեցին այն ժամանակ, երբ հայտնի դարձավ Փիթին և Ջոլիին պատկանող սեփական ինքնաթիռում տեղի ունեցած դեպքի մասին, որի ժամանակ, դերասանը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, ուժեղ վիճել է կնոջ հետ և սկսել բղավել նրա և երեխանեի վրա: Հետևանքը հատկապես ծանր է եղել ավագ որդու՝ Մեդոքսի համար, ով պաշտպանել է մորը, որի հետևանքով էլ Փիթը ֆիզիկական ուժ է կիառել որդու վա:

 

 

Անմիջապես այդ դեպքից հետո էլ Ջոլին ապահարզան է պահանջել դերասանից, իսկ վերջինս հայտնվել է սկանդալի կենտոնում իր վարքագծի պատճառով: Սակայն ի հեճուկս այս ամենի, դերասանը մտադիր է ապացուցել, որ իր հասցեին հնչած բոլոր մեղադրանքնեը կեղծ են եղել և նա թաքցնելու ոչինչ չունի և հենց այդ պատճառով էլ որոշել է հանձնել անալիզներ:

 

 

Ներքին աղբյուները հայտնում են, որ Փիթը շատ անհանգստացած է ստեղծված իրավիճակով և մինչև վեջ պատրաստվում է պայքարել երեխանեի համար: Ջոլին էլ իր հերթին, պատրաստվում է հասնել միակողմանի հաղթանակի: Բրեդ Փիթը արդեն հետաձգել է կայանալիք բոլոր աշխատանքային  իրադաձություննեը, որպեսզի կենտրոնանա ընտանեկան իրավիճակի վրա:

Անջելինա Ջոլիի մեղադանքի հետևանքով Բրեդ Փիթը հանձնել է ալկոհոլի և թմրանյութերի օգտագործման համար նախատեսված անալիզներ