Ի՞նչ է ինտուիցիան
Արդյո՞ք ինտուիցիան մեր հոգու և ոչ թե մեր ուղեղի ձայնն է: Արդյո՞ք դա այն ներքին զգացողությունն է, որը մենք ստանում ենք ճիշտ կամ սխալ դատողության ադյունքում:
Արդյո՞ք դա այն գործիքն է, որը տրվում է մեզ, խորամանկորեն ճիշտ կողմնորոշվելու համար, մեր ծնվելու պահից:
Մեր ինտուիտիվ զգացողությունը:
Իսկապես կարելի է հավատալ նրան, որ մեր ինտուիտիվ զգացողությունը հանդիսանում է մի բանալի, որը հնարավորություն է տալիս հասկանալու՝ ո՞վ ենք մենք և ինչո՞ւ ենք ապրում այս աշխարհում: Եթե մենք օժտված ենք ազատ կամքով և ունենք կյանքի նպատակ, ինչպե՞ս կարող էր Արարիչը նախապես տեղյակ լինել այդ մասին: Պատասխանը մեզ տրված ինտուիտիվ զգացողության մեջ է: Այն տեղյակ է ամբողջ ծրագրերի մասին:
Մենք հանդիսանում ենք մեր կյանքի դերասանը, որը ինքն է ընտրում իր դերը: Դա էլ հենց կոչվում է ազատ ընտրության իրավունք: Մենք պետք է կարողանանք չկառչել մեր ցանկություններից, որպեսզի Տիեզերքը նպաստի դրա իրագործմանը: Շատ հաճախ մենք պետք է կարողանանք լսել մեր ներքին ձայնին, որպեսզի ճիշտ ընտրություն կատարենք: Ահա թե ինչու են բոլոր հաջողակ մարդիկ ցանկացած դժվար կողմնորոշվելի իրավիճակում միշտ խորհուրդ տալիս լսել ներքին ձայնին և սրտին:
Մի քանի օրինակ, թե ինչ են հայտնիները մտածում ինտուիցիայի մասին՝
Սթիվ Ջոբս. «Ունեցեք քաջություն հետևելու ձեր սրտին և ինտուիցիային: Մնացած ամեն ինչ երկրոդական է»:
Օֆրա Ուինֆրի. «Հետևեք ձեր ինտուիցիայիան: Հենց դրա միջոցով էլ դրսևորվում է մարդու իմաստությունը»:
Ալբերտ Էյնշտեյն. «Ինտուիտիվ դատողությունը երկնային նվեր է, իսկ բանական դատողությունը՝ հավատարիմ ծառա: Մենք ապրում ենք այն հասարակության մեջ, որտեղ հարգանքի է աժանանում ծառան և մոռացվում է երկնայինը»:







