Անձրևանոցը Երևանի փողոցներում. Street style (ֆոտոշարք)
Արդեն մի քանի օր է ինչ աշունն իր լիիրավ կանոնների մեջ է: Tert.am Life-ի տեսախցիկն այս անգամ շրջել է Երևանի կիսաթաց փողոցներում և ֆիքսել անձրևանոցով շրջող աղջիկների և կանանց:
Անձրևանոցը տիբեթյան բուդդիզմի ութ բարեպաշտական սիմվոլներից մեկն է: Առարկայի անգլերեն և ռուսերեն անվանումները մատնանշում են մի իր, որը պաշտպանում է արեգակից, և սա պատահական չէ: Անձրևանոցի անվանումը ծագում է լատիներեն ստվեր բառից, այն նախապես ստեղծվել է արևից պաշտպանվելու համար:

Անձրևանոցը դեռ գոյություն ուներ մ.թ.ա. 11-րդ դարից,հենց այս ժամանակաշրջանն էլ համարվում է անձրևանոցի ստեղծման ժամանակաշրջան: ԱՆձրևանոցի հայրենիքը համարում են Չինաստանը կամ Եգիպտոսը: Նշված երկու երկրներում էլ անձրևանոցը ուժի իշխանության նշան էր, միայն փարավոնները կամ կայսրերը կարող էին օգտագործել անձրևանոց: Կանանցից և պաշտոնյաներից հետո անձրևանոց կրում էին հատուկ ստրուկներ:

Անգլիայում անձրևանոցը հաճախ անվանում են Gamps, Չարլզ Դիկենսի հերոսուհիներից մեկը` միսիս Գեմփսը, հայտնի է իր անձրևանոցներով, այդ պատճառով էլ այս առարկան նրանք անվանում են Gamps:

Հարստության և իշխանության սիմվոլ անձրևանոցը համարվել է նաև Հնդկաստանում: Ինչքան բարձր էր մարդը պաշտոնով այնքան շատ անձրևանոցներ ուներ, օրինակ երկրի ղեկավարն ուներ 13 անձրևանոց: Տիբեթում էլ սպիտակ կամ դեղին անձրևանոցները հանդիսանում էին հոգևոր ուժի խորհրդանիշ: Այնուհետև անձրևանոցների հոսքը տեղափոխվեց Հին Հունաստան, ապա Հռոմ, որտեղ մեծամասամբ կանայք էին կրում:

Շատերի համար անձրևանոցը ոչ միայն չթրջվելու, արևից պաշտպանվելու հիանալի միջոց է, այլև ոճի անբաժանելի մաս։
Այժմ աշխարհում բազմաթիվ մոդելավորողներ և մոդելային գործակալություններ իրենց ուշադրության կենտրոնում են պահում անձրևանոցը՝ որպես աքսեսուար: Անվերջ փնտրտուքների մեջ ստեղծվել են այնպիսիները, որոնք իրենց տեսքով ու արժեքով գերազանցում են աշխարհում երբևէ գոյություն ունեցած անձրևանոցներին:
Ամենաթանկ անձրևանոցն աշխարհում գնահատվում է 50.000 դոլար: Այն պատրաստված է կոկորդիլոսի կաշվից և նախատեսված է տղամարդկանց համար: Ձեռք բերել հնարավոր է միայն հատուկ պատվերով Լոնդոնի նորաձևության տանը:

Նյութը՝ Անահիտ Կասամանյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի







