Մարդ չի կորցնում իր երիտասարդությունը, եթե դեռ ի վիճակի է զարմանալ. այսօր Արմեն Ջիգարխանյանը դարձավ 81 տարեկան
Թատրոնի և կինոյի հայտնի դերասան, ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանն այսօր նշում է ծննդյան 81-ամյակը։
Ջիգարխանյանը դաստիարակվել է մոր և խորթ հոր կողմից, քանի որ հարազատ հայրը լքել է ընտանիքն անմիջապես որդու ծնվելուց հետո։

Կինեմատոգրաֆում դերասանի գործունեությունը սկսվում է 1960թ., սակայն մեծ ճանաչում նա ձեռք է բերում «Բարև, ես եմ» ֆիլմում Արտյոմ Մանվելյանի դերից հետո։ Այդ ֆիլմի թողարկումից հետո կինոյում նկարահանումներին մասնակցելու անթիվ առաջարկներ են ստացվում։
1999-ից Ջիգարխանյանը տարվա մեջ մի քանի ամիս անցկացնում է ԱՄՆ-ում, որտեղ նա ունի երկրպագուներից մեկի կողմի նվիրած 7-սենյականոց առանձնատուն։ Թեև պատկառելի տարիքին, նա շարունակում է նվիրված մնալ իր մասնագիտությանը և երկրպագուներին Ռուսաստանում և Հայաստանում։

Արմեն Ջիգարխանյանը խաղացել է ավելի քան 250 դերերում` դառնալով հայրենական կինոարտադրության պատմության ամենաճանաչված դերասանը:
Արմեն Ջիգարխանյանը համաշխարհային Գինեսի ռեկորդների գրքում գրանցված է որպես ամենաշատ նկարահանված դերասան:

Կյանքի կանոններն ու օգտակար խորհուրդները Կարեն Ջիգարխանյանից
Երբեմն մարդիկ սարսափելի հարցեր են տալիս: Մի անգամ ընկերներիցս մեկը, ոչ դերասան, հարցրեց. «Երբ դուք բեմի վրա ուտում եք՝ դրա համար վճարո՞ւմ եք, թե՞ ոչ»:
Եթե ուզում ես հասկանալ, թե ի՞նչ է կատարվում քո գլխում և սրտում, լսիր և կարդա դասականներին:
Կյանքում հաջողությանը սպասելիս մարդ պետք է ծանրակշիռ լինի:
Մենք ապրում ենք վախի ներքո: Մենք վախենում ենք, որ մեզ չեն հասկանա, մեր մասին վատ բաներ կմտածեն:
Մեր օրերում հեռուստատեսության, ամսագրերի, ֆիլմերի գլխավոր նպատակը ոչ մեկին չանհանգստացնելն է: Նրանք զբաղված են միտքը քնեցնելով:
Երեխաները հիշում են ոչ թե խոսքերը, այլ արարքները:

Ժամանակակից կինոն ինձ չի հետաքրքրում, անգամ, եթե ես խաղում եմ տարբեր մանր դերեր:
Ինձ մի մարդ շատ լավ բացատրեց, թե ինչ է գեղանկարչությունը: Նա ասաց, որ եթե դուք ուզում եք հայտնվել այդ կտավի մեջ, ուրեմն դա լավ նկար է: Նույնը կարելի է ասել երաժշտության և մյուսների մասին:
Եթե հասարակությունը չունի իդեալներ՝ նրան թատրոն պետք չէ:
Մարդ չի կորցնում իր երիտասարդությունը, եթե դեռ ի վիճակի է զարմանալ: Զարմանքն ամեն ինչի հիմքն է:








