Թողարկվել է «Կարիբյան ծովի ծովահենները. մեռյալները հեքիաթներ չեն պատմում» ֆիլմի թրեյլերը (տեսանյութ)
Disney ընկերությունը կիրակի՝ հոկտեմբերի 2-ին, թողարկել է «Կարիբյան ծովի ծովահենները. մեռյալները հեքիաթներ չեն պատմում» ֆիլմի թիզեր թրեյլերը: Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2017 թվականի մայիսի 26-ին, գրում է lenta.ru-ն:
Սյուժեի համաձայն՝ նավապետ Ջեք Ճնճղուկը հայտնաբերում է, որ նրան հետապնդում են հակառակորդը՝ նավապետ Սալազարը, և նրա ուրվական ծովահենները: Նրանք մտադիր են ոչնչացնել աշխարհի բոլոր նավաստիներին: Հերոսին կօգնի ողջ մնալ միայն հզոր իրը՝ Պոսեյդոնի եռաժանին, որը սեփականատիրոջը ծովերի նկատմամբ ամբողջական հսկողություն է տրամադրում:
Գլխավոր հերոսի դերում, ինչպես և ֆիլմաշարի նախորդ ֆիլմերում, հանդես կգա Ջոնի Դեփը: Նրա հակառակորդի դերում կխաղա Խավյեր Բարդեմը: Բացի այդ, ֆիլմում հանդես կգան Փոլ Մաքքարթնին, Կայա Սկոդելարիոն, Քրիստոֆ Վալցը և հավանաբար Օռլանդո Բլումը:







