Կարինե Օհանյանի ոչ ավանդական հարսանիքի լուսանկարները

12:36 • 03.10.16

Բելգիահայ երգչուհի-մոդել Կարինե Օհանյանը և հույն երգիչ Ջեյսոնը մեկ ամիս առաջ պսակադրվել են: Նրանք իրենց հարսանիքի օրը՝ սեպտեմբերի 3-ը, պատահական չեն ընտրել: R’n’B և Pop ոճերում հանդես եկող երգչուհին մեզ է տրամադրել իր հարասանիքի լուսանկարները:

 

 

Tert.am Life-ի հետ զրուցում երգչուհին նշեց, որ իր Ջեյսոնի հետ ծանոթացել է երկու տարի առաջ հենց այդ նույն օրը՝ Բեռլինում երաժշտական նախագծի ժամանակ:

 

«Հարսանիքս կարծես երազ լիներ, որն անցել է ոչ ավանդական ձևով: Իհարկե, ծանոթ եմ հայ հարսանիքների ավանդույթներին, սակայն ոչ հունական, ոչ էլ հայկական ավանդույթները չենք օգտագործել»,- ասաց Կարինեն:

 

 

Հարսանիքը կայացել է Հունաստանի Պեֆկոխորի ծովափնյա շրջանում: Պսակադրությանը  ներկա են եղել զույգի ընտանիքի անդամները և մտերիմները՝ ժամանած Լոս Անջելեսից, Պրահայից, Բանգկոկից, Թունիսից, Փարիզից, Աթենքից, Բեռլինից, Բաղդադից, Նյուրեմբերգից, Երևանից ու այլ քաղաքներից:

«Հարսանիքս տարբերվում էր նրանով, որ հատուկ dress code կար: Ամեն ինչ սպիտակ և ոսկեգույն էր: Այսինքն հյուրերս ոսկին էին, իսկ ես ու ամուսինս՝ ադամանդը»,- պատմեց երգչուհին:

 

Մելինե Տոնոյան

Կարինե Օհանյանի ոչ ավանդական հարսանիքի լուսանկարները