Ավստրալացին իրեն պատկանող կայանատեղին վերածել է շքեղ հյուրանոցային համալիրի` WiFi-ով և ջակուզիով (լուսանկարներ)
Ավստրալիայի Մելբուռն քաղաքի բնակիչ Ջեյմս Ֆրայը, ով կայանատեղիների սեփականատեր է, իրեն պատկանող կառույցներից մեկը վերածել է «կցասայլերի հյուրանոցային համալիրի»:
Ինչպես ներկայացնում է Business Insider-ը, Notel կոչվող նախագծի շրջանակներում Ջեյմսը նոր մակարդակի հասցված կայանատեղիում 6 կցասայլեր է տեղակայել, որոնք իրենցից իրական հյուրանոցային համարներ են ներկայացնում:
Ոչ ավանդական հյուրանոցի սենյակներից յուրաքանչյուրը կարելի է վարձել 395 դոլարով` մեկ գիշակացի համար:
Ավստրալացին կցասայլերը ձեռք է բերել Կալիֆոռնիայում` 70 000 դոլարով և ամբողջությամբ վերափոխել է դրանք: Ողջ նախագիծը նրան 1 մլն դոլար է արժեցել:
Յուրաքանչյուր կցասայլ-սենյակ համալրված է անվճար WiFi կապով, ինչպես նաև iPad-ով:














