«Ամարաս»-ի պարուհի Սեդա Հայրապետյանի առաջնեկի լուսանկարները
«Ամարաս» պարային խմբի անդամ Սեդա Հայրապետյանը Tert.am Life-ին է տրամադրել իր առաջնեկի լուսանկարները և պատմել փոքրիկի մասին։
Նշենք, որ պարուհու որդին ծնվել է օգոստոսի 18-ին։
«Անբացատրելի էր, երբ առաջին անգամ գրկեցի փոքրիկիս։ Առաջին զգացողությունս պատասխանատվությունն էր։ Հրաշք մի զգացողություն եմ ապրում, երբ գրկում եմ փոքրիկիս։ Ասեմ, որ ես իսկզբանե աղջիկ էի ուզում ունենալ, բայց երբ իմացա տղա է նույնչափ ուրախ էի։ Այդ ժամանակ հասկացա, որ էական չէ տղա, թե աղջիկ՝ երեխան երեխա է»,- ասաց Սեդան։


Պարուհին կրկին վերադարձել է աշխատանքի, իսկ մինչ այդ, ինչպես պարուհին նշեց. «Օրս սկսվում ու ավարտվում է որդուս հետ։ Կաթիկ է ուտում ու քնում, ինչպես բոլոր փոքրիկները։ Շատ աշխույժ է։ Իր աշխուժությամբ պապային է նման, իսկ արտաքնապես ինձ։ Չնայած որ շատերն ասում են ամուսնուս է նման»։


Սեդայի որդու անունը Ռոման է։
«Որդիս ինչ-որ մեկի անունը չի կրում։ Ամուսինս է ընտրել Ռոման անունը։ 9 ամիսների ընթացքում քննարկումներ շատ են եղել, բայց վերջում ընտրեցիք այդ անունը»,- հավելեց Սեդան։


Մելինե Տոնոյան







