Սովորական զույգի աստղային հյուրը. Թոմ Հենքսը զարմացել է նորապսակներին

13:06 • 04.10.16

Ամուսնությունը յուրաքանչյուր մարդու կյանքում ամենակարևոր իրադարձություններից մեկն է: Բոլորն էլ ցանկանում են այն հիշարժան դարձնել, և հենց այդ պատճառով էլ դիմում են լուսանկարիչներին: Սակայն այս զույգը շատ յուրօրինակ անակնկալ ստացավ:

 

Բոլորն էլ ճանաչում են Թոմ Հենքսին, և գիտեն, որ նրա մասնակցությամբ բոլոր ֆիլմերը մեծ ճանաչում են վայելում: Սակայն քչերը գիտեն, որ նա նաև հմտորեն «փչացնում» է պատահական անցորդների լուսանկարները:

 

 

Երջանիկ նորապսակներ Էլիզաբեթն ու Ռայանն իրենց ֆոտոսեսիան Նյու-Յորքյան այգիներից մեկում էին կազմակերպել, երբ, հանկարծ, հայտնվեց Ֆորեսթ Գամփն ու միացավ նորապսակներին:

 

 

«Նա ուղղակի մոտեցավ նրանց, առանց ոչ մի պատճառի: Դժվար է խոսքերով բացատրել, թե ինչ էին զգում բոլորը այդ ժամանակ: Հավանաբար, նրանք եջանիկ էին»,-ասում է նորապսակների լուսանկարիչ Մեգ Միլլերը:

 

 

Մեգի խոսքերով Թոմը շատ բարեհամբյուր է եղել նորապսակների հետ, նրանց հետ սելֆի արել ու նույնիսկ կատակով առաջարկել՝ վարել նրանց հարսանյաց հանդեսը:

 

 

Հենքսը, նույնիսկ Twitter-ում է կիսվել նորապսակների լուսանկարով ու շնորհավորել նրանց:

 

Սովորական զույգի աստղային հյուրը. Թոմ Հենքսը զարմացել է նորապսակներին