Բրիտանական Vogue-ը իր մոդելներին կփոխարինի սովորական կանանցով
Vogue ամսագրի բրիտանական տարբերակը նկարահանումների ժամանակ առաջին անգամ կհամագործակցի ոչ պրոֆեսիոնալ մոդելների հետ: Այս որոշումն ընդունել է ամսագրի գլխավոր խմբագիր Ալեքսանդրա Շուլմանը, հաղորդւմ է The Guardian-ը:
Նշվում է, որ նախաձեռնության նպատակը մոդելային բիզնեսում փորձ չունեցող կանանց նորաձևության աշխարհի մեջ ներգրավելն է:
Ալեքսանդրա Շուլմանը պատմել է, որ հատուկ համարի նկարահանումներում կմասնակցեն ճարտարապետության պատմաբան Շումի Բոսը, բարեգործությամբ զբաղվող Բրիտա Ֆերնանդես Շմիտը, ստեղծագործական տնօրեն Ջեյն Հաչինսոնը և այլք:
Կայքը գրում է, որ Vogue նոր համարը լույս կտեսնի հոկտեմբերի 6-ին: Ամսագրի շապիկին, որն արդեն հրապարակվել է Instagram-ում, հայտնվել է բրիտանացի դերասանուհի Էմիլի Բլանտը: Գլխավոր խմբագրի խոսքերով` Բլանտը մեր տեսած սովորական կանանց հավաքական կերպարն է ներկայացնում:
«Կերպարս առավելագույնս բնական դարձնելու համար սանրվածքի ու դիմահարդրման վրա երեք երեք ժամ ենք ծախսել»,- պատմել է դերասանուհին:







