Բազմաթիվ վիժումներից հետո կինն իր երեխային «ծիածանով» է դիմավորում (լուսանկարներ)
ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգի բնակչուհի Ջեսիքա Մահոնին վեց անգամ վիժելուց հետո վերջապես կարողացել է պահպանել հղիությունը, ինչի առթիվ որոշել է «ծիծանային» ֆոտոշարք նվիրել իր ապագա երեխային:
«Վեց անգամ վիժել եմ, մինչև պատիվ եմ ունեցել պահպանել այս երեխային: Հուսով եմ` իմ պատմությունն ուրիշներին կօգնի հասկանալ, որ նրանք մենակ չեն, քանի որ կորստի ու անպտղաբերության ճամփան մութ ու լքված է»,- պատմել է կինը:
Ինչպես նշում է Boredpanda.com-ը, ֆոտոշարքում պատկերված ծիածանը խորհրդանշում է փոթորիկից հետո իջնող խաղաղությունն ու գեղեցկությունը, ահա թե ինչու ընտանիքն իր ապագա երեխային «ծիածանային» բալիկ է անվանում` նրան որպես մթության մեջ լույսի պայծառ շող ընկալելով:










