Անջելինա Ջոլիի նախկին դայակը խառնվել է ապահարզանի գոծընթացին

15:58 • 05.10.16

Անջելինա Ջոլիի նախկին դայակ Կրիսանն Մորելը որոշել է բաց նամակ գրել Ջոլիին ու հիշեցնել նրան առանց հոր անցկացրած մանկության մասին: Մորելի խոսքերով՝ Ջոլին պատրաստվում է կրկնել իր մոր արարքները, երեխաներին հոր դեմ տրամադրել, ու խոչընդոտել նրանց շփմանը:

 


«Խնդրում եմ՝ մի ջնջիր Բրեդին երեխաների կյանքից: Երեխաներին ամուսնու հետ կռվի մեջ չի կարելի օգտագործել, առավել ևս «սատանայացնել» նրան երեխաների աչքերում, ինչպես արել է քո մայրը: Արդյունքում նրանք տխուր ու միայնակ մանկություն կունենան՝ ինչպես դու: Չէ՞որ քո մայրը այդպես էլ չկարողացավ ներել Վոյթին, և նրա համար ցավալի էր տեսել իր դստերը, որը այդքան նման էր նրան…»,- գրում է դայակը բաց նամակում:

 


Մինչև հիմա Բրեդ Փիթը դեռ չէր կարող տեսնել երեխաներին, սակայն ամուսինները որոշել են խախտել համաձայնությունը: Այժմ Փիթը կարող է հանդիպել երեխաների հետ՝ բժիշկների նեկայությամբ:

Անջելինա Ջոլիի նախկին դայակը խառնվել է ապահարզանի գոծընթացին