Իշխանությունները ստիպել են հետաձգել երգիչ Փրինսի կալվածքում թանգարանի բացումը
Հոկտեմբերի 6-ին պլանավորած թանգարանի բացումը կայանալու էր երգիչ և կոմպոզիտոր Փրինսին պատկանող թանգարանում, այն հետաձգվել է անորոշ ժամանակով: Տոմսերի վաճառքը կասեցվել է, հաղորդում է Bremer Trust ընկերությունը, որը նշանակվել էր երաժշտի ունեցվածքի ժամանակավոր կառավարիչ այն բանից հետո, երբ ապրիլին երգիչը հանկարծամահ էր եղել:
Խոսքը Paisley Park անունով կալվածքի մասին, որն իր մեջ ներառում է երգչի տուն հանդիսացող առանձնատունը, ձայնագրման ստուդիան և դրան հարակից հողերը: Համալիրն ընդհանուր 6 հազար ք/մ տարածք է, որը տեղակայված է Փրինսի ծննդավայր Շանհասսեն քաղաքի մոտ:
«Շանհասսենի քաղաքային խորհուրդը երեկ կողմ է քվեարկել, որպեսզի Paisley Park-ում թանգարանի բացումը երկար ժամանակով հետաձգվի: Մենք հավելյալ տեղեկատվություն կտրամադրենք ժամկետների բացման վերաբերյալ»,- հայտարարել է ընկերությունը:
Ըստ քաղաքային խորհրդի անդամ Բետանի Տերնթոնի՝ քաղաքի մոտ 24 հազարանոց բնակչությունը դեռ պետք է հասկանա, արդյոք ցանկանում է վերածել քաղաքը զբոսաշրջային կենտրոնի, թե ոչ:







