«Հարրի Փոթթերի» հեղինակի աթոռը վաճառվել է 400 հազար դոլարով

12:22 • 06.10.16

Նյու Յորքում կայացած բարեգործական աճուրդի ժամանակ 400 հազար դոլարով վաճառվել է ամերիկուհի գրող Ջոանն Ռոուլինգի աթոռը, որի վրա նստած էլ գրվել է հրաշագործի մասին պատմությունը:

 

1930-ականներին ստեղծված այս իրը գրողին լրիվ անվճար է հասել: Այն գտնվում էր այն տանը, որը վարձակալել է Ջոաննը: Նա մի փոքր ձևափոխել է այն, որ ավելացնի դրա արժեքն ու ավելի գեղեցկացնի այն: Աթոռի վրա գրված է. «Այստեղ նստած եմ գրել «Հարրի Փոթթերը»»:

 

 

Յոթ մասից բաղկացած այս պատմվածքը թարգմանվել է 77 լեզուներով,  վաճառվել ավելի քան 450 միլիոն օինակով:

 

Ռուլինգը շարունակում է աշխատել հրաշագործների մասին պատմվածքների վրա, սակայն ֆիլմերի դրանք այլևս չեն վերածվում:

 «Հարրի Փոթթերի» հեղինակի աթոռը վաճառվել է 400 հազար դոլարով