Վիկտորիա Բեքհեմը խոստովանել է, որ երեխաները նրան հանգիստ չեն տալիս
Բեքհեմը կարողացել է ոչ միայն իրագործել իր աշխատանքային երազանքները, այլև չորս երեխա է ունեցել ու երջանկացրել իր ամուսնուն: Այնուամենայնիվ լրատվամիջոցները խոսում են հինգերոդ երեխայի մասին, որին պահանջում է Բրեդ Փիթը: Սակայն Վիկտոիան իր հարցազրույցներում կտրականապես հերքում է բոլոր շշուկներն ու ասում, որ այլևս չի պատրաստվում երեխա ունենալ: Նա խոստովանել է, որ իր համար դժվար է համատեղել աշխատանքն ու մեծ ընտանիքը:

«Որքան ավելի են մեծանում երեխաները, այնքան ավելի դժվար է նրանց հետ: Ամենակարևորն այն է, որ վստահ լինես, որ բոլորին այնքան ժամանակ ես տրամադրել որքան նրանց անհրաժեշտ է»,-ասել է Վիկտորիան:

Նա ասել է, որ շատ ուշ է քնում, քանի որ սպասում է իր մեծ որդու տուն վերադարձին (նա շատ է աշխատում, ու լրջորեն ֆոտոլուսանկարչությամբ է զբաղվում):

Վիկտոիան ասում է, որ շատ դժվար է միաժամանակ և´ մայր լինել, և´ կին, և´ բիզնեսով զբաղվել:







