2.5 ամսական բրիտանացու «բիզ-բիզ» սանրվածքն անտարբեր չի թողնի ոչ ոքի (լուսանկարներ)
Սովորաբար, նյութերը, որոնցում գլխավոր հերոսները փոքր երեխաներն են, մեծ հետաքրքրություն են առաջացնում վիրտուալ տիրույթում ու գրեթե միշտ «դատապարտված» են հաջողության:
Ասվածը վերաբերում է նաև boredpanda.com կայքի նյութերից մեկին, որը ներկայացնում է 9 շաբաթական Ջունիոր Քոքս Նունին, ում արտառոց սանրվածքն անտարբեր չի թողնի ոչ ոքի:
Բրիտանական Բրայթոն քաղաքի բնակիչը ծնվել է բիզ-բիզ ցցված մազերով, որոնք հարդարելու հարցում դժվարանում է նույնիսկ տղայի՝ մասնագիտությամբ վարսահարդար մայրիկը:
Ի դեպ, նա պատմել է, որ փոքրիկն անընդհատ գրավում է շրջապատի ուշադրությունն իր ինքնատիպ մազերի պատճառով:














