Ինչպես հաղթահարել գիշերային ախորժակը
Բոլորն էլ ցանկանում են սլացիկ ու գեղեցիկ կազմվածք ունենալ: Այդ պատճառով շատերը սահմանափակում են իրենց օգտագործած սննդի քանակը: Սակայն դա բացասական անդրադարձ է ունենում գիշերվա վրա: Հայտնի ճշմարտություն է, որ գիշերը ընդունած սնունդը վատ է մարսվում, այդ պատճառով էլ խորհուրդ չի տրվում գիշերը ուտել: Սակայն ի՞նչ անել, եթե ամբողջ օրը քիչ ես կերել, իսկ գիշերը չես կարողանում քնել: Այդ ժամանակ էլ բացվում է գիշերային ախորժակը: Ահա մի քանի խորհուրդ այն հաղթահարելու համար:
Հաճախ պատահում է, որ մարդը չի ցանկանում ուտել, սակայն օրգանիզմը հեղուկի կարիք է ունենում: Այդ պատճառով սովի զգացողություն է առաջանում: Այդ ժամանակ փորձեք մեկ բաժակ եռացրած ջուր խմել: Ջուրը կարող եք տաք կաթով, կամ թեթև կեֆիրով փոխարինել:
Եթե ամբողջ օրվա ընթացքում քիչ սնունդ եք օգտագործել, ապա մի տանջեք ձեր օրգանիզմը: Կարող եք բանջարեղեն, կամ միրգ ուտել, միայն թե դա սովորություն մի դարձրեք:
Աշխատեք հեռու մնալ քաղցրավենիքից ու յուղային մթերքներից:
Քնելուց առաջ լվացեք ատամները: Դա կհասկացնի օրգանիզմին, որ այլևս ուտել չի կարելի:
Աղբյուրը՝ http://otvetnavse.com/







